«Անհնար է միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ անդամ». Պեսկովը՝ ՀՀ կառավարության որոշման մասին

ԵԱՏՄ-ին անդամակցությունն իրական օգուտներ է բերում Հայաստանին, բայց անհնար է միաժամանակ լինել այս միության և ԵՄ անդամ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ընդ որում՝ ԵԱՏՄ-ին այս անդամակցությունը, իրերն իրենց անուններով կոչելով, շատ-շատ դրական դիվիդենդներ է տալիս Հայաստանին՝ որպես պետության, ինչպես նաև այդ երկրի ժողովրդին։ Մասնավորապես, աճի տեմպերի բարձրացումը երկրում չափվում է տոկոսներով՝ կապված ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, և այլն»,- ասել է Պեսկովը։


Նրա կարծիքով՝ առայժմ դժվար է ասել, թե ինչ է նշանակում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը, պետք է տեսնել, թե ինչ «շեշտադրումներ» կլինեն հայկական կողմից:


«Իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ դատելով, ուղղակի անհնար է։ Այստեղ կա մեկ մաքսային տարածք, մեկ գոտի՝ ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի տեղաշարժի համար։ Այնտեղ նորմերը տարբեր են»,- նշել է Պեսկովը։