Քաղաքացիակենտրոն լրատվություն
Տարեվերջի դրությամբ պետական գույքի կառավարումից ընդհանուր ֆինանսական միջոցները կազմել է 18,6 միլիարդ դրամ՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 21 տոկոսով։ Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախարարի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված եկամուտներն ավելացել են 6,4 անգամ։