Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Լիդիան Արմենիան» հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի։ հրավիրված ասուլիսին հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա նշեց, որ մասնավորապես ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) թույլտվության մասով Ամուլսարը, երկու փորձաքննություն է անցել՝ 2014 և 2016 թվականներին:
«Ամուլսարն ունի թույլտվություններ՝ հանքը շահագործելու, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու»,- հայտարարեց նախարարը։ Ըստ նրա՝ դա ոչ թե ինքը, այլ քննությունն է ասում:
Նա նշեց՝ այլ բան է, որ շահագործելուց հետո որևէ պայման չպահպանվի և վերահսկողության ընթացքում վարչարարություն իրականացվի։