Առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր. ՊԵԿ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:


 

Հանդիպմանը կարևորվել են երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։


 

«Առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնելու գործուն քայլեր»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։