Պրիգոժինի դեմ գործ է հարուցվել` զինված ապստամբության հրահրման փաստով

«Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարությունները հիմք են հանդիսացել զինված ապստամբության հրահրման փաստով քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեում։ Նրանք Պրիգոժինին կոչ են արել դադարեցնել անօրինական գործողությունները․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվգենի Պրիգոժինի անունից տարածված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն: Այս հայտարարությունների կապակցությամբ Ռուսաստանի ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով: Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները», - ասվում է հայտարարության մեջ։

Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար:

«Հրթիռային հարված է հասցվել «Վագներ» ընկերության ճամբարներին: Բազմաթիվ զոհեր կան: Ականատեսների խոսքով` հարվածը հասցվել է թիկունքից, այսինքն` ՌԴ ՊՆ զինծառայողների կողմից»,- ասել է Վագները` հավելելով, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։