Մոսկվայի և Ռոստովի մարզերում հայտարարվել է «Բերդ» պլանը, փողոցում զրահատեխնիկա է նկատվում
Մոսկվայի և Ռոստովի մարզերում հայտարարվել է «Բերդ» պլանը, որը ենթադրում է կադրերի շտապ հավաքում և ուժային կառույցների կողմից հատկապես կարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողություն․ գրում է unian.-ը ռուսական ԶԼՄ-ներին հղում անելով։

Մոսկվայում ուժայինները բերվել են բարձր պատրաստականության, իսկ Ռոստովի մարզում Պրիգոժինի հայտարարություններից հետո ժամկետային զինծառայողներին զինում են։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար:

«Հրթիռային հարված է հասցվել «Վագներ» ընկերության ճամբարներին: Բազմաթիվ զոհեր կան: Ականատեսների խոսքով` հարվածը հասցվել է թիկունքից, այսինքն` ՌԴ ՊՆ զինծառայողների կողմից»,- ասել է Վագները` հավելելով, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ 

Պրիգոժինը նաև հայտարարել է, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։