Առաջիկայում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանը։
Сivic.am-ը ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացավ, որ նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին
մասնակցելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ 2025 թվականի հունվարի
26-31-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի
պատվիրակությունը հետևյալ կազմով՝ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի
տեղակալ Ռուբեն Ռուբինյան, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության
անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր
Վարդանյան, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյան, Սոնա Ղազարյան, Արուսյակ
Ջուլհակյան, Արմեն Ռուստամյան, Հայկ Մամիջանյան, Հռիփսիմե Գրիգորյան։ Պատվիրակության
կազմում է ներգրավված նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը: