Քաղաքացիակենտրոն լրատվություն
2024 թվականի դեկտեմբերի ցուցանիշներով՝ 11 ամսվա տվյալներով, տնտեսական ակտիվության աճը կազմում է 7,4 տոկոս: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ հունվար-նոյեմբերին գրանցվել է արտահանման մոտ 74 տոկոս աճ, ներմուծման՝ 41,5 տոկոս աճ, արդյունաբերության՝ 7,6 տոկոս, մշակող արդյունաբերության՝ 10,5 տոկոս, ծառայությունների աճը կազմել է 6,3 տոկոս, գյուղատնտեսության աճը հունվար-սեպտեմբերին՝ 1,8 տոկոս, շինարարության աճը՝ 14,9 տոկոս:
«Եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա մենք ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշներին նման ցուցանիշներ, հատկապես՝ 2019 թվականի»,- ասաց նա: