Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024թ.-ին զգալիորեն նվազել են. ֆինանսների նախարար

Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024 թվականին նվազել են 40,4%-ով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 

Նախարարի խոսքով՝ դա հիմնականում Ռուսաստանից ոչ առևտրային փոխանցումների կրճատման հետևանք է, որոնք կազմել են 57 տոկոս։ Հունվար-սեպտեմբերին ֆիզիկական անձանց փոխանցումները նվազել են 33%-ով։