Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել․ ի՞նչ է հայտնի

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։



Հետազոտության արդյունքում լուրջ մկանային վնասվածք չի ախտորոշվել։ 35-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային խնդիր ունի։ Նրա վիճակը կգնահատվի ամենօրյա ռեժիմում։



Մխիթարյանը բաց էր թողել Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումը «Վենեցիայի» դեմ։ «Ինտերը» հաղթել էր 1:0 հաշվով։



Քիչ հավանական է հայ ֆուտբոլիստի մասնակցությունը նաև 19-րդ տուրից տեղափոխված «Ինտեր» - «Բոլոնիա» հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 15-ին։