Իրանը չի ձգտում ռազմական հակամարտություն, սակայն կպատասխանի, եթե Միացյալ Նահանգները կամ Իսրայելը հարձակվեն իր տարածքի վրա: Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Հաղորդավարը
հարցրել է, թե ինչպիսի՞ն կլինի Թեհրանի արձագանքը հարվածին, ինչը քննարկում են ԱՄՆ-ն
ու Իսրայելը իբր Իրանի միջուկային ծրագիրը խափանելու համար:
«Մենք կարձագանքենք
ցանկացած գործողության։ Մենք պատերազմից չենք վախենում, բայց այն չենք էլ
փնտրում»,- ասել է Փեզեշքիանը։ «Ես իսկապես հուսով եմ, որ դա (հարվածը) չի լինի,
քանի որ դա կվնասի (հակամարտության) բոլոր մասնակիցներին, ոչ միայն մեզ»,- նշել է
նա։
Իրանի
նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն
վերադառնալուց հետո կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը։
«Հուսով եմ,
որ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում, ոչ թե
արյունահեղությանն ու պատերազմին»,- պատասխանել է Իրանի նախագահը հարցին, թե ինչ
ուղերձ կուզենար հղել Թրամփին՝ հաշվի առնելով Թեհրանի վրա պատժամիջոցային ճնշումն
ավելացնելու նրա խոստումները։
.