Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բաթումի «Շերատոն» հյուրանոցում հարձակման է ենթարկվել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գեորգի Գախարիան։ Միջադեպից հետո Գախարիան տեղափոխվել է տեղի կլինիկա, որտեղ նրան ցուցաբերել են բուժօգնություն և անցկացրել նախնական հետազոտություններ։
Ավելի ուշ Բաթումի կլինիկայի բժիշկներից մեկը լրագրողներին հայտնել է, որ Գեորգի Գախարիան ստացել է քթի կոտրվածք և ուղեղի ցնցում։ Նա բուժզննում է անցել, ապա իր կամքով լքել կլինիկան։
Interpressnews առցանց լրատվականը հայտնում է, որ ՆԳՆ-ն հարձակման
փաստով հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝
«բռնություն»: