ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինն այսօր երեկոյան մի շարք կարևոր հայտարարություններ կանի․ գրում է
ntv.ru-ն։ Նախագահի խոսնակը չի հստակեցրել, թե ինչի մասին է խոսելու երկրի ղեկավարը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին դիմել էր հունիսի 24-ին, երբ երկրի նախագահը հայտարարել էր զինված ապստամբության փորձի մասին և շեշտել, որ «ցանկացած ներքին խռովություն մահացու սպառնալիք է իրենց պետականության համար»։ Պուտինը նաև նշել էր, որ բոլոր նրանք, ովքեր «բռնել են դավաճանության ճանապարհը», անխուսափելի պատիժ են կրելու։
Սակայն արդեն հունիսի 24-ի երեկոյան հայտնի դարձավ, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը, որը նախապես հայտարարել էր արդարության երթի մասին դեպի Մոսկվա, սկսել էր իր շարասյուների ուղղությունը փոխել՝ համաձայն պլանի։ Դա տեղի էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Եվգենի Պրիգոժինի բանակցություններից հետո, որը, ըստ Մինսկի, համաձայնել են դեէսկալացիային։ Պեսկովը նաև ասել էր, որ «Վագներ»-ի մարտիկները օրենքով չեն հետապնդվի, իսկ ռազմական ապստամբության քրեական գործը, որը հարուցվել էր Պրիգոժինի դեմ, կդադարեցվի։ Ինքը՝ Պրիգոժինը, կմեկնի Բելառուս։