Ապստամբները կարող են շարունակել իրենց ծառայությունը՝ պայմանագիր կնքելով ՌԴ ՊՆ-ի հետ կամ գնալ Բելառուս․ Պուտինի ուղերձը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ռուսաստանցիներին

Ստորև ներկայացնում ենք ՌԴ ղեկավարի հայտարարությունից հատվածներ․


▪️ Ցանկացած շանտաժ, ներքին իրարանցում կազմակերպելու փորձեր դատապարտված են ձախողման.

▪️ Առկա էր հասարակության ամենաբարձր համախմբվածություն։ Զինված ապստամբությունը միևնույնն է ճնշվելու էր.

▪️Ապստամբության կազմակերպիչները, դավաճանելով երկրին, դավաճանեցին իրենց հետ եղողներին.

▪️Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին, հետախույզներին, որոբք կանգնեցին ապստամբների ճանապարհին.

▪️Զոհված հերոս-օդաչուների խիզախությունը փրկեց Ռուսաստանը.

▪️Հունիսի 24-ի իրադարձությունների ամենասկզբից նախագահի անմիջական հրամանով քայլեր են ձեռնարկվել արյունահեղությունից խուսափելու համար։

Վլադիմիր Պուտինն առաջարկել է «Վագների» զինծառայողներին պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ տուն կամ մեկնել Բելառուս։ Երկրի ղեկավարը նաև երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝  «Վագների» հետ կապված իրավիճակի կարգավորման գործում ներդրած ավանդի համար։