Հետաձգվել է․ Լուկաշենկոն մի շարք հայտարարություններով հանդես կգա վաղը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին զուգահեռ Լուկաշենկոն ևս հանդես կգա ուղերձով ու կարևոր հայտարարություններով կդիմի ժողովրդին։
 
Սակայն այժմ ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ալյաքսանդր Լուկաշենկոն մի շարք հայտարարություններով հանդես կգա վաղը՝ հունիսի 27-ին։
 
Բելառուսի առաջնորդի ելույթը ուղիղ եթերում կարելի է դիտել Sport24-ի էջում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն իր ուղերձում մասնավորապես ասել էր, որ ապստամբները կարող են շարունակել իրենց ծառայությունը՝ պայմանագիր կնքելով ՌԴ ՊՆ-ի հետ կամ գնալ Բելառուս։