Քննարկվել են փետրվարի 1-7-ը Ջերմուկում անցկացվելիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության հարցեր

Այսօր տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:


 

«Խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկել ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։


 

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7-ը՝ Ջերմուկ քաղաքում։


 

Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին»,- գրել է Խուդաթյանը։