Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։
Իրակլի Կոբախիձեին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը և պաշտոնատար այլ անձինք։
Վրաստանի
վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում կքննարկվեն բոլոր կարևոր
հարցերը, որոնք անհրաժեշտ են երկու կողմերի հարաբերությունների հետագա խորացման
համար։ Այս մասին Բաքվում լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարար Մակա
Բոչորիշվիլին։
Նրա խոսքով՝ այսօր տեղի
կունենա Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական
հանձնաժողովի 10-րդ նիստը, որը շատ կարևոր ձևաչափ է երկու երկրների վարչապետների
ղեկավարությամբ։