Կոբախիձեն Երևանին և Բաքվին առաջարկում է եռակողմ համագործակցություն տարբեր ոլորտներում

Վրաստանը շահագրգռված է, որ ձեռնարկվեն կոնկրետ գործնական քայլեր՝ նպաստելու տարածաշրջանում համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկելու և աջակցելու համագործակցությանը տարածաշրջանում»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։


«Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցություն տարբեր ոլորտներում»,- նշել է Կոբախիձեն։