«Արմավիր» ՔԿՀ-ում դի է հայտնաբերվել. դատապարտյալներից մեկը սավանով կախվել է մահճակալից

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալներից մեկի մարմինը: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Քրեակատարողական ծառայության ղեկավարի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:


««Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցում հայտնաբերել է դատապարտյալ, 1982 թ. ծնված Ս. Հ.-ի դին՝ սավանով մահճակալից կախված վիճակում»,- ասել է Նավիկյանը: