Հունվարի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 

Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։