«Ես երեկ ըստ ընթացակարգի ԱԺ-ում
չեմ եղել, այսօր եմ եկել և քննարկումների արդյունքում ես որոշել եմ կամովին իմ թեկնածությունը
հանել»,- այդ մասին այսօր ԱԺ-ում Civic.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու
Ալեքսանդր Սիրունյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հարցին, թե որոնք են եղել պատճառները,
Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ պատճառները երկուսն են, առաջինը դա այն է, որ նախորդ
օրերսի սկսած եղան քննարկումներ՝ երկու գույքային հարցի շուրջ, հողամասի և մի ընկերությունում
իմ ներգրավվածության հետ կապված։
«Եվ ես գտնում եմ, որ այդ չվերացված
կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չի և դա վնասել է մեր դատարանի հենց
իմիջին և դատավորի կարգավիճակին։ Միաժամանակ այդ ամենով հանդերձ, ամենը կարող է վնասակար լինել մեր կուսակցության իմիջին։ Այդ պայմաններում
ես գտնում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ»,- նշեց Ալեքսանդր Սիրունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում