Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ 


Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:


«Վարչապետն այսօր ներկա կգտնվի ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին, իսկ վաղը կմեկնի Դավոս»,- նշեց նա: