Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:


 

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


 

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժամը 12:30-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժամը 13:00-ին): 13:40-ին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։


 

Հանդիպման արդյունքներով ժամը 14:00-ին Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով (առանց հարցուպատասխանի):