Մեկնում ենք Դավոս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից՝ կից գրելով․


«Մեկնում ենք Դավոս»։


ՀՀ կառավարությունից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:

Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:


 

Մանրամասները՝ տեսանյութում։