Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կառավարությունը հավանություն տվեց Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին։
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին, զբոսաշրջային գործակալի ղեկավարին ներկայացվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք առաջին հերթին նպատակ ունեն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, և իհարկե, կարևոր նպատակ է՝ պետք է ապահովենք որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն զբոսաշրջության ոլորտում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։