Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը վերջին հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հանրապետության մասնակցության ապասառեցման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ-ն ինքնուրույն, հասուն և իր արդյունավետությունն ու պահանջված լինելն ապացուցած կազմակերպություն է։ Դրանում աշխատանքները շարուևնակվում են։ Հայաստանը մինչ այս պահը չի հայտարարել այդ կազմակերպությունը լքելու մտադրության մասին»,- հայտարարել է Պեսկովը։
Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում աշխատանքը վերսկսելու հարցը։