«Պատրաստ ենք իրավահավասար երկխոսությանը». Կրեմլը արձագանքել է Թրամփի վերջնագրին

Կրեմլը «շատ ուշադիր» հետևում է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի ամբողջ հռետորաբանությանը և բոլոր հայտարարություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք ամբողջ հռետորաբանությանը, բոլոր հայտարարություններին։ Մանրակրկիտ ֆիքսում ենք բոլոր նրբերանգները։ Մնում ենք պատրաստ երկխոսությանը, այս մասին նախագահ Պուտինը բազմիցս է ասել, իրավահավասար երկխոսությանը, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությանը։ Այդ երկխոսությունը տեղ ունեցել է երկու նախագահների միջև Թրամփի առաջին նախագահության օրոք։ Սպասում ենք ազդանշանների, որոնք դեռ չեն ստացվել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտը»։