Պուտինը շտապ և անսպասելի վերադարձել է Կրեմլ. Ինչն է պատճառը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի լույս 24-ի գիշերը անսպասելիորեն վերադարձել է Կրեմլ։ Այս մասին հայտնում է «Պուտինը Telegram-ում» հեռագրային ալիքը։


Հաղորդվում է, որ Պուտինը պատրաստվում է հեռախոսային բանակցությունների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։


Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Թրամփը Դավոսի տնտեսական ֆորումի մասնակիցներին իր տեսաուղերձում հեռախոսով Պուտինի հետ շտապ խոսելու ցանկություն էր հայտնել։