Ռուսաստանի տարածաշրջանները, այդ թվում՝ Մոսկվան, գիշերը ենթարկվել են ուկրաինական դրոնների հարձակման

Ուկրաինական անօդաչուները հունվարի լույս 24-ի գիշերը գրոհել են Ռուսաստանի տարածաշրջանները։


Ռյազանի մարզում, ինչպես հայտնում են Astra և Baza Telegram-ալիքները, դրոնների հարձակման հետևանքով երկու հրդեհ է տեղի ունեցել՝ Ռյազանի նավթավերամշակման գործարանում և դրա կողքին տեղակայված «Նովո-Ռյազան» ՋԷԿ-ում:


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչուների հարձակումը։ Սոբյանինի խոսքով՝ «միջադեպի վայրերում» աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետները։


Դրոնների գրոհների են ենթարկվել նաև Վորոնեժի, Բրյանսկի, Լենինգրադի, Սարատովի, Ռոստովի, Տուլայի մարզերը:


ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի լույս 24-ի գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 121 անօդաչու։