Արևմուտքը պետք է ստիպի Վլադիմիր Զելենսկուն չեղարկել բանակցությունների արգելքը։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչպես հայտնի է, Կիևում գործող ռեժիմի ղեկավարը, երբ դեռ բավական լեգիտիմություն ուներ, բանակցություններ վարելն արգելելու մասին հրաման է արձակել։ Եվ հիմա ինչպե՞ս կարելի է վերսկսել բանակցությունները, եթե դրանք արգելված են»,– ասել է Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին Մոսկվայի պետական համալսարան կատարած այցի ժամանակ։
ՌԴ նախագահի խոսքով՝ նման արգելքի առկայությունն անօրինական է դարձնում հնարավոր բանակցությունների արդյունքները։ Բացի այդ, ուկրաինական ղեկավարությունն այս պահին նույնպես անօրինական է։ Այս հանգամանքը հղի է իրավական առումով շահերի բախմամբ և արժեզրկելու է բանակցությունների ցանկացած արդյունք։