Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։


Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։


Նշենք, որ հունվարի 9–ին Քեոսայանի կինը` Մարգարիտա Սիմոնյանը, Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ ամուսինը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։