Գորիս-Տաթև ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. բեռնատար է խափանվել

Հունվարի 25-ին՝ ժամը 03:09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը․ բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները քարշակման միջոցով ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ա․). ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: