Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել ռեփեր Ալիշեր Մորգենշտեռնի նկատմամբ՝ օտարերկրյա գործակալի գործունեության կարգը խախտելու քրեական գործով նախաքննության շրջանակներում։ Այս մասին ռուս լրագրողներին հայտնել են իրավապահ մարմինները։
«Քրեական
գործով նախաքննության շրջանակներում, որ հարուցվել է Ալիշեր Տագիրովիչ
Մորգենշտեռնի նկատմամբ, որը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի
330.1-ի 2-րդ հոդվածով (օտարերկրյա գործակալի գործունեության կարգի խախտում)
նախատեսված հանցագործություն կատարելու համար, քննիչը որոշել է գործով անցնողի
նկատմամբ հայտարարել դաշնային և միջպետական հետախուզում: Մորգենշտեռնի
դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է աղբյուրը: