ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր

Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:


 

«Ողջունել եմ հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։


 

Հանդիպման ժամանակ քննարկել ենք շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։


 

Երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունը։


 

Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- գրել է նախարարը։