«Բելառուսի նախագահը հավատում է, որ Հայաստանի հետ դժվարությունները ժամանակավոր են». Ինչ հույս է փայփայում ԱՊՀ գլխավոր քարտուղարը

ԱՊՀ-ն հուսով է, որ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները կկարգավորվեն, և Երևանը կվերադառնա Համագործակցության շրջանակներում լիարժեք համագործակցության: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։


«Մենք նույնիսկ վստահ ենք, որ ամեն ինչ (Բելառուսի հետ Հայաստանի հարաբերություններում) կկարգավորվի: Ե՛վ մեր բելառուս ընկերները, և՛ նախագահը (Բելառուսի) անձամբ հավատում են, որ որոշ դժվարությունները ժամանակավոր են: Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակներում լիարժեք համագործակցության, և մենք՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում, և անձամբ ես նույնպես դրա հույսն ունեմ»,- ասել է Լեբեդևը։


Բելառուսի նախագահական ընտրություններում Լեբեդևի գլխավորած ԱՊՀ առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչները չեն ընդգրկվել։