Մենք պետք է գոնե 5000 հոգի տարեկան դոնոր ունենանք ապահովելու ամեն օր ավելացող կարիքները. Անահիտ Ավանեսյան

Շնորհավորում եմ բոլորիս և առանձնահատուկ մեր սիրելի մասնագետներին, որ աշխատելու են վերազինված և լավ պայմաններում, ակնկալում ենք նորանոր ձեռքբերումներ այս ոլորտում:


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ լուսանկարներ  հրապարակելով նորաբաց «Արյան բանկ» կենտրոնից:

«Ես նաև ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին տարին մեկ անգամ անվարձահատույց արյունատվության. ինչ-որ մեկի կյանք փրկել և հերոս դառնալը շատ հեշտ է և օգտակար նաև ձեր առողջության համար:

Այս տարի մենք 2000-ից ավել դոնոր ենք կարողացել ներգրավել ինչը ավել է, քան նախորդ տարի, բայց մենք պետք է գոնե 5000 հոգի տարեկան դոնոր ունենանք ապահովելու ամեն օր ավելացող կարիքները:


Շնորհակալություն մեր բոլոր դոնորներին և դոնորության պատրաստվողներին: Ձեր ներդրումն անգնահատելի է»,- գրել է նախարարը: