Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքապետարանի պատասխանատուների հետ։
Մինասյանն անդրադարձել է Գյումրիում իրականացվող շինաշխատանքներին, կարևորել շինարարական կազմակերպությունների բարեխիղճ աշխատանքը:
«Շատ խիստ ենք լինելու: Ամեն մի կոպեկը, որը հավաքվում է Հայաստանի ամենաաղքատ քաղաքի բնակիչներից, ոչ ոք իրավունք չունի այդ գումարները մսխելու, փոշիացնելու»,- ասել է նա:
Սարիկ Մինասյանը հանձնարարել է նաև ճշտել Օդանավակայան թաղամասում ապրող եւ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, ուսումնասիրել տարածքում մանկապարտեզ կառուցելու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Սարիկ Մինասյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սերգեյ Իսրայելյանին, Ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետի ԺՊ Լիլիթ Մուրադյանին, Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ԺՊ Արթուր Ստեփանյանին։