Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Եղոյանը իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ալյումինի փաթեթներով։