Վթար Կապան-Տանձավեր ավտոճանապարհին․ բեռնատարը կողաշրջվել է

Հունվարի 27-ին՝ ժամը 16։05-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ MAZ մակնիշի (վարորդ՝ Ա․ Ա․) բեռնատարը կողաշրջվել է ճանապարհամերձ հատվածում․ տուժածներ չկան։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման եղանակով (մոտ 100 մ) դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ բեռնատարն ուղղվել է ավտոկռունկի օգնությամբ։