«ԱՄՆ կողմից Պուտինի հնարավոր մահափորձը միջուկային պատերազմ սկսելու ուղիղ ճանապարհ է». Վոլոդինի սպառնալիքի «հիմքը»

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի հնարավոր նախապատրաստումն անվանել է ուղիղ ճանապարհ, որը կտանի միջուկային պատերազմի մեկնարկի։


«Երեկ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը պատմել է, որ Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել Պուտինին»: Դա առաջարկել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենը: Մահափորձի նախապատրաստումը, դրա քննարկումն ինքնին հանցագործություն է: Լուրջ սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը: Ուղղակի միջուկային պատերազմ սկսելու ուղիղ ճանապարհ»,- գրել է նա իր Telegram-ալիքում։


Վոլոդինի խոսքով՝ դա պետք է հետաքննության հիմք դառնա բոլոր միջազգային ինստիտուտների համար։ Նա նաև գրել է, որ Բայդենն ու Բլինքենը պետք է պատասխանատվության ենթարկվեն։