Հունվարին ու փետրվարին գնելու դեպքում 9000 դրամանոց անսահմանափակ փաթեթը կգործի 2 ամիս, փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հունվարին ու փետրվարին գնելու դեպքում 9000 դրամանոց անսահմանափակ փաթեթը կգործի 2 ամիս, փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան։


Այսինքն եթե աշխատանքի կամ դասի եք գնում դա արդեն ամսական առնվազն 4400 դրամ է, եթե ամսեկան գոնե մեկ ոչ աշխատանքային օր էլ մի տեղ գնաք, ուղետոմսի արժեքը արդեն դառնում է 100 դրամից էժան։