Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում
տեսանյութի միջոցով իրազեկում է, որում մասնավորապես ասվում է․
Հաշվի առնելով բազմաթիվ
քաղաքացիների առաջարկությունները՝ հունվարի 31-ին կայանալու է Երևան քաղաքի ավագանու
նիստ՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ։
Նիստին ներկայացվելու է «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի
12-ի Ն 95-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասի» նախագիծը, որի հաստատմամբ՝ տրանսպորտի
մեկանգամյա օգտագործման տոմսի արժեքը կլինի 150 դրամ։
Նշեմ նաև, շարունակելու են գործել բոլոր փաթեթները և արտոնությունները
և այն քաղաքացիները, ովքեր գնել կամ գնելու են փաթեթ մինչև փետրվարի 28-ը ներառյալ,
կստանան փաթեթները 1 ամսով երկարեցնելու հնարավորություն։Օրինակ, եթե քաղաքացին գնում
է 9000 դրամ արժողությամբ փաթեթ, որի վավերականության ժամկետը 30 օր է, նախագծի հաստատումից
հետո վավերկանության ժամկետ կդառնա 60 օր։
Փաստացի, միջին հաշվարկով,
եթե քաղաքացին ուղևորափոխադրվում է ամսվա ընթացքում 22 օր՝ 2 անգամ ուղևորությամբ,
ապա նրա համար 1 տոմսի արժեքը կկազմի 103 դրամ: 44 աշխատանքային օր (2 ամսվա համար)
× 2 ուղևորություն = 103 դրամ։
Հիշեցնեմ, որ փաթեթների երթևեկության քանակը անսահմանափակ է՝ փաթեթների
դեպքում։