Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին

Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:


ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:


Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 09:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 09:20):


Հանդիպման արդյունքներով ժ. 10:00-ին Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025 թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև հունվարի 29-ը ժ. 19:00՝ գրելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ հունվարի 30-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ: