ՀՀ ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ. նախագիծ

ՀՀ ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ։ 


Այս մասին ասվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթում, որոնք կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանը: 


Օրինագծում ասվում է, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն նախազգուշացնող` «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում» գրություններով։ 


Առաջարկվում է նաև ոստիկանությանը հասանելիություն տրամադրել օդանավակայանների անվտանգության ծառայությունների տեսադիտարկման սարքերին, ինչպես նաև ցամաքային անցակետերում ուժային գերատեսչությունների տեսախցիկներին: