Աղջիկս նստել է 45 համարի ավտոբուսը, տեսել է՝ ինչպես են դրսից մեծ քարով հարվածել ավտոբուսին․ Մանավազյան

Քիչ առաջ, աղջիկս նստել էր 45 համարի ավտոբուսը, ականատես էր եղել թե ինչպես են դրսից մեծ քարով հարվածել ավտոբուսին: Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։


«Սա է այն պատկերը թե մենք որքան ենք կրում պատասխանատվություն և հոգատարություն մեր, պետության գույքի նկատմամբ:


Սա որակել վայրագություն, մեղմ է ասած»,-նշել է նա: