Հարավային Կովկասում կայունության ապահովման առանցքային հարցերից են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Տարածաշրջանում իրավիճակը մնում է
անկայուն։ Շարունակվում է դրա կարգավորման գործընթացը, որի կենտրոնական ասպեկտը
հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքն է և խաղաղության պայմանագրի
կնքման նախապատրաստումը»,- ասել է Սերդյուկովը։
Միաժամանակ նա նշել է, որ «տարածաշրջանում լարվածությանը նպաստում են արևմտյան
երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը ամրապնդելու փորձերը»։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ավելացնում է իր
ռազմական պոտենցիալը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ: