«ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ»-ը տուգանվել է մոտ 16 մլն դրամով

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշման համաձայն
ընդհանուր առմամբ 15 միլիոն 964 180 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ի նկատմամբ։



Տեսչական մարմնից հայտնում են, որ կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։