Նարեկ Մկրտչյանը զրուցել է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ․ քննարկվել են համագործակցության հարցեր

Սաուդյան Արաբիայում անցկացվող ոլորտային միջոցառման շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։


Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։


Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության պատրաստակամությունը․  պայմանավորվածություն է  ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ Սոցիալական արդարության երրորդ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերին։