Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, ոտքերի մոտ էլ՝ ինքնաձիգ

Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել, հաղորդում է Shamshyan.com-ը: 


Ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։ 


Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։


Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։