Աջակցում ենք Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղության առաջընթացին և Թուրքիայի հետ սահմանի բացմանը. Գերմանիայի ԱԳՆ ղեկավար

Գերմանիան աջակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղության գործընթացում առաջընթացին և Թուրքիայի հետ սահմանի բացմանը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը X սոցիալական ցանցում գրառման մեջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։


Գերմանիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության առաջընթացը և Թուրքիայի հետ սահմանի արագ բացումը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության համար։